Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աշոտ Աղաբաբյանը զայրացած է

Աշոտ Աղաբաբյանը զայրացած է
27.01.2015 | 00:04

Նոր կոնֆլիկտ է հասունանում ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում: Ավելի ստույգ, երկու գործարարների միջև: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի առևտրականների հետ օրերս հանդիպման ժամանակ խոստացել է նրանց ավելի լավ պայմաններ տրամադրել, քան նրանք ունեն: Իսկ նրանք ունեն ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի «սահմանած» աշխատանքային պայմանները: Հիշեցնենք, որ այս տոնավաճառի սեփականատերը ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն է:

Առևտրականները բողոքել են տաղավարների վարձավճարների բարձրացումից, իսկ Ծառուկյանը նրանց այլ տարածք, անվճար տաղավարներ է խոստացել: ԲՀԿ առաջնորդի այս «մեծահոգությունը» խիստ նյարդայնացրել է Աշոտ Աղաբաբյանին, քանի որ նրա բիզնեսին «վայիս» լինող է հայտնվել: Առայժմ, մեր տեղեկություններով, Բուռնաշի զայրույթը «զսպում» են, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն հարմար առիթի դեպքում չի «գործադրվի»:

ՈՒշագրավ է, որ այս «կռվում» երկու կողմերն էլ ԱԺ պատգամավորներ են, որոնք, ըստ օրենքի, բիզնես գործունեությունից շա՜տ հեռու պիտի լինեին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ